13/11/2023 09:50
Օզում քինամ Ցորին կոխկին՝ Լուսեն աղավնիներին քշե, խաղնելավ քինանք տոն՝ Արցախ․ Էլինա
Օզում քինամ Ցորին կոխկին՝ Լուսեն խաղ անե, աղավնիներին քշե, ճուր օզե խմցնիմ, խաղող առնիմ, 2 հատ խամբար, տնտեսականը մտնինք ասեղ թիլ երոնիմ տիկնիկին հտի հագուստ կարիմ խտիմ, սաղ շորերս ցեխ անե, խաղնելավ քինանք տոն՝ Արցախ, ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել Արցախից բռնի տեղահանված Էլինան՝ հացի հերթերում իր մանկության մի մասը կորցրած փոքրիկ Լուսեի մայրը։
«Վերջին անգամ պայթուների տակ մի քանի րոպեով նկուղից դուրս եկանք, Լուսեն խաղում էր։
Երազում էի՝ խաղաղ մանկություն ունենա…
Թշնամին կրակելով՝ Ստեփանակերտի մեջ քայլում էր։ Մենակ էի Լուսեիս հետ։ Քույրերիս կորցրել էի», - գրել է արցախցին։