13/11/2023 14:07
«Յաշիկավարները» չհասցրին հարսի պարը դիտել․ Shamshyan
Երեկ երկու «յաշիկների» վարորդները խախտել էին ճանապարհային երթևեկության կանոնները։ Միջադեպին անդրադառնալով՝ SHAMSHYAN.com գրում է․
«Երեկ՝ նոյեմբերի 11-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ ու տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես էին 2 «յաշիկավարներ», իրենց վեր դասելով օրենքից, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, ինչի պատճառով երթևեկությունը գրեթե 1,5 կմ-ից ավելի կաթվածահար էր եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից 10 րոպե չանցած՝ տեղեկացանք, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի խիստ հանձնարարականով ՀՀ ՆԳՆ ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի գլխավորությամբ, իրականացրել են «Ուղեղդ յաշիկ էլ կմնա» անունով օպերացիան։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, պարեկների կողմից Արագածոտնի մարզի եկեղեցիներից մեկի բակում հայտնաբերվել են «վայ-յաշիկավարները», ովքեր ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդները եղել են 30-ամյա Վաղարշակ Մխեյանը և 36-ամյա Միսակ Հակոբյանը։
Պարզվել է, որ նրանցից մեկի ավտոմեքենան չի ունեցել ԱՊՊԱ, մեքենաներից մեկն էլ վարձույթից վերցված է եղել․ վարորդներից մեկի վարորդական իրավունքը կասեցվել է»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։