13/11/2023 17:14
Քեմերոնը վերադառնում է․ կվարի Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը
Կադրային փոխատեղում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի կառավարությունում․ Ջեյմս Քլեվերլին այսուհետ ոչ թե երկրի ԱԳ նախարարը, այլ ՆԳ նախարարն է լինելու։ Պաշտոնի տեղափոխության մասին հայտնել է ՄԹ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հարգարժան Ջեյմս Քկեվերլին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար»,- նշված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է, որ Քլեվերլին ՆԳ նախարարի պաշտոնում փոխարինելու է Սուելլա Բրավերմանին, ում հրաժարականն այսօր ընդունվել է։
Իսկ ԱԳ նախարարի պաշտոնում Ջեյմս Քլեվերլիին փոխարինելու է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը։ 57-ամյա քաղաքական գործիչն ԱԳ նախարար է եղել 2010-16 թվականներին։ Նրան արդեն նշանակել են պաշտոնում։