14/11/2023 11:53
27 տարին լրացած և ծառայության չանցած քաղաքացիներին ազատել քրեական պատասխանատվությունից. Նախագիծ (Տեսանյութ)
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։
«Նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ծառայության դիմաց», - լրագրողների հետ հանդիպմանը նախագծի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց պատգամավորը։
Նա ասաց, որ գործող կարգավորումներով 27 տարին լրացած քաղաքացիները չեն կարող ծառայել բանակում։
«Նրանք ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման՝ մինչև 5 տարի ժամկետով։ Իմ ներկայացրած նախագիծը նպատակ ունի այդ քաղաքացիներին տալ հնարավորություն չդատապարտվելու․ ծառայելու կամ գումար վճարելու դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից», - ասաց Հայկ Սարգսյանը։
Պատգամավորը նշեց, թե նախնական քննարկումների արդյունքում պաշտպանության նախարարությունը կողմ է արտահայտվել նախագծին.