14/11/2023 15:36
Խնդիրը հետևյալն էր՝ այնպես անել, որ արցախցիները մեքենաների մեջ չգիշերեն. կարողացանք կազմակերպել. Մասիսի քաղաքապետ
Մասիսի համայնքապետարանն ամեն ինչ արել է, որ բռնի տեղահանված արցախցիներն իրենց օտարության մեջ չզգան, լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
«Խնդիրը հետևյալն էր՝ այնպես անել, որ արցախցիներն իրենց օտարության մեջ չզգան ու մեքենաների մեջ չգիշերեն։ Փառք Տիրոջը, կարողացանք կազմակերպել», - նշեց նա։
Համբարձումյանն ասաց, որ բոլոր ռեսուրսներով աջակցում են տեղահանված արցախցիներին։
«Խնդիրներ, բնականաբար, լինում են, փորձում ենք օգնել, իրազեկել ու խնդիրները գտնել», - նշեց Դավիթ Համբարձումյանը։