14/11/2023 16:32
Մեկնարկում են Նարեկ Մալյանի գործով նախնական դատալսումները
Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով նախնական դատալսումները տեղի կունենան վաղը՝ նոյեմբերի 15-ին ժամը 14:00-ին, Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (Տիգրան Մեծի 23/1), այդ մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ի թիվս այլ հարցերի՝ վաղվա նիստում դատարանն անդրադառնալու է Մալյանի խափանման միջոցի հարցին։ Հիշեցնեմ, որ Մալյանն անազատության մեջ է սեպտեմբերի 20-ից։
Դատական նիստը դռնբաց է»,- գրել է փաստաբանը։