14/11/2023 22:46
Անահիտ Մանասյանը կատարել է իր պարտականությունը՝ քաղաքացիների հետ է հանդիպել
ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ հատուկ տեղեկացնելով, որ Անահիտ Մանասյանը քաղաքացիների հետ է հանդիպել։ Հաղորդագրությունում նշված է․
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 14-ին, ընդունել է քաղաքացիների։
Քննարկվել են ինչպես անհատական բնույթի, այնպես էլ համակարգային հարցեր։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր իրավասության շրջանակում ջանքեր կգործադրի բարձրացված խնդիրների շուտափույթ լուծման համար:
Քաղաքացիների հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները։ Քաղաքացիների ընդունելությունը կրում է շարունակական բնույթ»։