14/11/2023 21:29
Մոլդովայի իշխող ուժը ՏԻՄ ընտրություններում պարտվել է․ Կրեմլից արձագանքել են
Մոլդովայի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են, որ այդ երկրի բազմաթիվ քաղաքացիներ կողմ են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հայտարարությանն, ըստ որի Քիշինևը Մոսկվայի հետ քննարկելու ընդհանուր թեմաներ այլևս չունի։
«Տիկին Սանդուն նվազագույնը հաշվի չի առնում ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ընտրություններին նրա կուսակցությունը չէ, որ հաղթել է։ Մոլդովայում շատ են մեր երկրի հետ համագործակցությունը զարգացնելու կողմնակիցները, մենք այդ մասին գիտենք, իսկ վերջին ընտրությունների արդյունքները դրա վառ վկայություններից մեկն են»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է՝ Մոլդովայի քաղաքացիներն ավելի համակրում են այն քաղաքական ուժերին, որոնք միջազգային հավասարակշռված հարաբերություններ կառուցելու ուղղությունն են որդեգրել։