14/11/2023 18:27
Մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով արդարացված Սերգեյ Սմբատյանին վերադարձրել են 100 միլիոն դրամի գրավը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին է վերադարձվել 100 միլիոն դրամ գրավը, որը վճարվել էր որպես խափանման միջոց։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Սմբատյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Հիշեցնենք՝ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով։
«Ըստ ընթացակարգի, եթե անձի նկատմամբ քրեական հետապնդումն ավարտվում է, և նա արդարացվում է, խափանման միջոցը վերանում է։ Այս դեպքում խափանման միջոց էր ընտրվել 100 միլիոն դրամ գրավը, որը հետ է վերադարձվել»,- այս առնչությամբ ասել է փաստաբանը։