14/11/2023 15:05
Արտավազդ ու Արման Քարամյաններն այսօր դառնում են 44 տարեկան
Արտավազդ ու Արման Քարամյաններն այսօր դառնում են 44 տարեկան:
Քարամյան եղբայրները երկրպագուներին հայտնի են 2000-ականների սկզբում իրենց վառ ելույթներով «Փյունիկի» գույներով:
«Նրանք դարձել են Հայաստանի կրկնակի չեմպիոն մեր թիմի հետ, հաղթել Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը:
Շնորհավորում ենք Արտավազդ ու Արման Քարամյաններին, մաղթում քաջառողջություն ու նպատակների իրականացում», - ասվում է «Փյունիկ»-ի տարածած հաղորդագրությունում։