14/11/2023 12:37
Արման Թաթոյանը, Գևորգ Փարսյանը և Առուշ Առուշանյանը ԱՄՆ-ում են, ներկայացնելու են ադրբեջանական հանցանքները
Կապան համայքի ղեկավար Գևորգ Փարսյանի և Գորիսի համայանքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Այցին մասնակցում է ամերիկահայ միջազգային փաստաբան Գառնիկ Քերքոնեանը: Այցը կազմակերպված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրանի աջակցությամբ` ամերիկահայ փաստաբան Կարօ Ղազարեանի ընդհանուր ղեկավարությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
«Այցի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքային խորհուրդների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Տեր Հովնան Արք. Տերտերյանի, Հայ դատի հանձնախմբի, Լոս Անջելեսի հայ համայնքի հետ և այլն:
Այցի նպատակն է ԱՄՆ հասարակական-քաղաքական շրջանակներին ադրբեջանական հանցանքների, այդ թվում` Հայաստան ներխուժումները, դրանց հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքներում ստեղծված իրավիճակը, մարդու իրավունքների խախտումները ներկայացնելը, ինչպես նաև Կապանի ու Գորիսի կապերի ամրապնդումը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի, Լոս Անջելեսի համապատասխան մարմինների հետ: Այցը հատկապես կարևոր է` հաշվի առնելով, որ Գլենդելը և Կապանը քույր քաղաքներ են»: