14/11/2023 19:27
Ադրբեջանի հետ կապ ունեցող անձինք Օլիմպիական խաղերից առաջ ընդդեմ Փարիզի տեղեկատվական քարոզարշավ են ղեկավարել
Փարիզը մեղադրել է Ադրբեջանի հետ կապ ունեցող անձանց՝ տեղեկատվական մանիպուլյացիայի քարոզարշավ ղեկավարելու մեջ, որի նպատակն էր վնասել Ֆրանսիայի հեղինակությունը՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերը ընդունելու իր կարողության հարցում. այդ մասին տեղեկացնում է RFI France-ը։
Համաձայն օտարերկրյա թվային միջամտության դեմ պայքարող Viginum կազմակերպության զեկույցի, հետաքննություն է սկսվել հուլիսի 26-ին, երբ «մի քանի վիզուալներ կոչ են արել բոյկոտել Օլիմպիական խաղեր-24»-ը՝ կոչը զանգվածաբար տարածելով X-ով:
Հետաքննությունն իրականացվել է Փարիզի և Բաքվի միջև դիվանագիտական լարվածության համատեքստում։