14/11/2023 22:09
Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի ևս 5 տարի․ «Economist»
Արևմտյան փորձագիտական ու քաղաքական շրջանակներում ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում կանխատեսումը, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի ևս 5 տարի, գրել է բրիտանական «Economist» պարբերականը։
Մեջբերելով իր դիվանագիտական աղբյուրների գնահատականները՝ «Economist»-ը նշել է․ «Եվրոպացի պաշտոնյաները շատ ավելի հաճախ են սկսել պնդումներ ու հիմավորումներ ներկայացնել, որ պատերազմն Ուկրաինայում կձգվի ևս 5 տարի։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան փոխզիջումների պատրաստ չեն»։
Ավելի վաղ էլ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն էր նմանատիպ կանխատեսմամբ հանդես եկել, համաձայն որի Ուկրինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն երեք տարի։