14/11/2023 11:01
Արցախի էջը փակված չէ. Լևոն Քոչարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համար Արցախի էջը փակված չէ։
«Ես հասկանում եմ, որ, միգուցե, շատերի համար դժվար է կամ իրատեսական չէ, բայց պետք է այդպես չմտածենք, պետք է էջը փակված չհամարենք ու պետք է հետ վերադառնալու ինչ-որ պատուհան ունենանք ու բացենք, որի համար շատ կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը պահելը», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը։
Նա նշեց, թե Արցախի կորստի համար մեղավոր է Հայաստանի իշխանությունը։
«Հայաստանի իշխանությունը, իմ համոզմամբ, առաջին ու հիմնական պատասխանատուն է», - ընդգծեց նա։