14/11/2023 11:18
«Ուղղակի զավեշտ էր». Լևոն Քոչարյանը ծիծաղելի է համարում այն ամենը, ինչ կատարվեց իր հետ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ծիծաղելի է համարում իր հետ կատարվածը։
«Այս ամենն ուղղակի զավեշտ էր։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, աբսուրդ էր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Քոչարյանն ընդգծեց՝ չորս ոստիկան իրեն խոշտանգել են, բայց արդյունքում կալանավորվեց ինքը։
«Դատարանն ասում էր, որ դրսում գտնվելով՝ կարող է նոր հանցանք գործեմ, մի խոսքով՝ այս ամենն այնքան աբսուրդ է, կարծում եմ՝ բոլորի համար էլ ակնհայտ է», - նշեց Լևոն Քոչարյանը։