14/11/2023 11:13
Մեր առաջնահերթությունը իշխանափոխությունն է. Լևոն Քոչարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համար առաջնահերթություն է, որ բոլոր նրանք, ովքեր ապօրինի կալանավորված են, օր առաջ ազատ արձակվեն։
«Սա ինձ համար այս պահին առաջնահերթություն է», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը։
Պատգամավորը նշեց, որ իրենց ընդհանուր առաջնահերթությունը իշխանափոխությունն է։
Նա կարծում է, որ ՔՊ-ականները կփորձեն սադրել իրեն, որ հունից հանեն։
«Որ ես ինչ-որ ֆիզիկական հարված հասցնեմ, որ հետո գնան ու ոստիկանությունում բողոքներ գրեն։ Ամեն դեպքում, քանի տարի է՝ նման փորձեր կան, պետք է լինել սառնասիրտ, իսկ եթե ուզում են ձեռնամարտի մեջ մտնել, դրա համար ավելի հարմար ու հետաքրքիր տեղեր կան», - ասաց Լևոն Քոչարյանը։