14/11/2023 10:25
Լևոն Քոչարյանը երդվեց ԱԺ ամբիոնից (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այսօր ԱԺ ամբիոնից երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները։
«Երդվում եմ պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, օրենքները, նպաստել ՀՀ ինքիշխանության ու շահերի պաշտպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար», - նշեց Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, հիշեցնենք, Արմեն Չարչյանի՝ մանդատը վայր դնելուց հետո, վերցրեց պատգամավորական մանդատն ու ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։