15/11/2023 21:56
Ցավ քթային շրջանում՝ ազդակ, որը չի կարելի անտեսել. ԼՕՌ Լևոն Թորոսյան
Քիթ-կոկորդ-ականջաբան Լևոն Թորոսյանն իր ֆեյսբուքյան սոցիալական հարթակում անդրադարձել է քթային շրջանում տարածվող ցավին՝ նշելով, որ այն կարող է վտանգավոր լինել։
«Երեսի քթային շրջանում ցավը ազդակ է, որը չի կարելի անտեսել։
Այն կարող է սկսվող հայմորիտ լինել: Հայմորյան խոռոչների բորբոքումը կարող է լինել հատկապես աղջիկների մոտ, թաց մազերով դուրս գալու հետևանքով:
Այն առանձնանում է դեմքի շրջանում ցավով, գլխի ծանրության զգացողությամբ: Հետագա թեթև մրսածության ժամանակ հայմորիտը կարող է կրկնվել, իսկ երկար չբուժվելուց հետո կարող է վերածվել նաև մենինգիտի:
Խորհուրդ եմ տալիս չհետաձգել այցը բժշկի և ստանալ պրոֆեսիոնալ բուժում», - զգուշացրել է բժիշկը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ