15/11/2023 20:43
Ի՞նչ է պոլուցիան և ո՞ր դեպքերում է այն պահանջում բուժում. պարզաբանում է սեքսապաթոլոգը
Հայ-ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի խոսքով՝ պոլուցիան համարվում է գլխավորապես ֆիզիոլոգիական երևույթ և դիտվում է հիմնականում սեռահասունության տարիքի պատանիների մոտ:
«Հաճախ պոլուցիայով է դրսևորվում տղաների կյանքում առաջին սերմնաժայթքումը: Քանի որ երիտասարդների մոտ դեռևս ձևավորված չէ ռեգուլյար սեռական կյանք, բարձրացած լիբիդոն ռեալիզացվում է էրոտիկ երազատեսությամբ և ուղեկցվում սերմնաժայթքմամբ:
Հասուն տարիքի մարդկանց մոտ նույնպես կարող է արձանագրվել այդ երևույթը, երբ ինչ-որ պատճառներով բացակայում է սեռական կյանքը:
Տարբերում են գիշերային և ցերեկայն պոլուցիաներ: Ցերեկայն պոլուցիաները դիտվում են արթուն վիճակում և լինում են ադեկվատ, երբ առկա է էրոտիկ-սեքսուալ տեսարան կամ գրգիռ և ոչ ադեկվատ, երբ դա տեղի է ունենում արտահայտված էմոցիոնալ իրավիճակներում՝ օրինակ ուժեղ ծիծաղի, լացի, տրանսպորտում վիբրացիայի կամ այլ դեպքերում: Վերջին տեսակները հաճախ անհանգստացնում են անհատին և պահանջում են հետազոտություններ և բուժում:
Բուժում են պահանջում նաև այն դեպքերը, երբ անհատի մոտ առկա է ռեգուլյար սեռական կյանք, սակայն դիտվում են պոլուցիաներ», - նշել է բժիշկը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ