15/11/2023 12:34
«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը կվաճառվեն. ՀԾԿՀ-ն ընդունեց որոշումը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 15-ի նիստում ներառված էր «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման գործարքի կնքմանը համաձայնություն տալու մասին հարցը։
ՀԾԿՀ-ն այսօրվա նիստի որոշմամբ համաձայնություն է տվել, որ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունն իր բաժնետոմսերի 100 տոկոսը կարող է վաճառել։
«Գործարքը դեռ չի կայացել», - այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։
Ըստ դիմումի, «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը դիմել էր հանձնաժողով, որպեսզի թույլտվություն ստանա վաճառել իր բաժնետոմսերը Կիպրոսում գրանցված Fedilco Group Limited ընկերությանը։ Գնումն իրականացվելու է Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունից։
Գործարքից հետո «ՄՏՍ Հայաստան»-ը չի համարվի ՄՏՍ խմբի անդամ։