15/11/2023 09:35
«Հրապարակ». Ո՞ւմ համար է Էկոնոմիկայի նախարարությունը պետական միջոցներից 30 հազար դրամանոց շարֆ գնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունը հոկտեմբերի 10-ին մեկ անձից գնման ընթացակարգով կանացի շարֆ է գնել, որի արժեքը 30 հազար դրամ է։ Շարֆը Turquoise Meadow ապրանքանիշի է, այն գնվել է «Արդեան» ընկերությունից։ Նշենք, որ գնումը չի կատարվել «ներկայացուցչական գնումների» անվան տակ, ինչպես էկոնոմիկայի նախարարության այլ գնումներ՝ ճաշի կազմակերպում, ժամանող հյուրերի սպասարկում և այլն, ուստի հարց է առաջանում, թե ում համար են պետական միջոցներից 30 հազար դրամանոց շարֆ գնել»։