15/11/2023 09:47
«Հրապարակ». ԱԺ-ում «ջան-ջիգյար» մթնոլորտ էր
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում «ջան-ջիգյար» մթնոլորտ էր, տպավորություն էր, որ իշխանությանն ու ընդդիմությանը Արցախն էր խանգարում՝ փոխըմբռնման մթնոլորտում աշխատելու, և հիմա, երբ Արցախը չկա, իշխանությունն ու ընդդիմությունը ո՛չ ձեռնամարտի են բռնվում, ո՛չ էլ նույնիսկ լեզվակռիվ են անում։ Ընդդիմության կառուցողական պահվածքն անգամ Ալեն Սիմոնյանը նկատեց. «Ես ողջունում եմ միասնությունը, որն այսօր կա»։
ԱԺ նիստում նախագծերի քվեարկության ժամանակ էլ գովեց ընդդիմությանը՝ տեսնելով «ՀՀ բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրինագծի փոփոխությունների մասին» նախագծի քվեարկության արդյունքները։ Նիստին ներկա 88 պատգամավորից 81-ը նախագծին կողմ էր քվեարկել»։