15/11/2023 20:26
Ֆրանսիայում որոշել են ձերբակալել Սիրիայի նախագահին․ AFP
Ֆրանսիական դատարանը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին ձերբակալելու օրդեր է տվել՝ 2013 թվականին քիմիական զենք օգտագործելու մեղադրանքով, գրել է AFP-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Գործակալության հրապարակած տվյալների համաձայն՝ քիմիական զենքի կիրառման գործով ընդհանուր առմամբ ձերբակալման չորս օրդեր է տրվել․ Սիրիայի նախագահից բացի, ըստ դատարանի, պետք է ձերբակալվի նաև նրա եղբայրը՝ Համեր Ասադը, ով Սիրիայի հանրապետական գվարդիայի հրամանատարն է և ևս երկու գեներալ, որոնց անունները AFP-ն չի հրապարակել։
Նշվում է, որ չորսին էլ մեղադրում են «ռազմական հանցագործություններ կատարելու մեջ»։ Դամասկոսում այս տեղեկատվությանը դեռ պաշտոնապես չեն արձագանքել։