15/11/2023 23:11
ԵՄ 10 պետությունում 2023 թվականին տնտեսական անկում կգրանցվի․ Եվրահանձնաժողով
2023 թվականին տնտեսական անկում կգրանցվի ԵՄ 10 երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, հակառեկորդ կսահմանվի Էստոնիայում, կանխաատեսել է Եվրահանձնաժողովը։
«ԵՄ 10 պետությունում 2023 թվականին տնտեսական անկում կգրանցվի»,- զեկույցը ներկայացնելիս ասել է Եվրոպական տնտեսական հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին ։
Եվրահանձնաժողովի հրապարակած կանխատեսման համաձայն, Գերմանիայի տնտեսությունը տարեվերջին կնվազի 0,3 տոկոսով։ Ամենաէական անկումը սպասվում է Էստոնիայում՝ 2,6%, որին հաջորդում է Իռլանդիան՝ 0,9%։ ԵՄ-ում ՀՆԱ-ի ամենամեծ աճը 2023 թվականին կգրանցվի Մալթայում՝ 4% և Խորվաթիայում՝ 2,6%։ Նշվում է նաև, որ Շվեդիայի տնտեսությունում ևս անկում կգրանցվի, որը կկազմի 0,5%։