15/11/2023 18:46
«Հայաստանը դասեր քաղեց Ղարաբաղյան պատերազմից, Իսրայելի դեպքում էլ նույնը կլինի». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իսրայելը կրկին անվանել է ահաբեկչական պետություն, իսկ ՀԱՄԱՍ-ին՝ Գազայի հատվածում օրինական քաղաքական ուժ, որի անդամներն իրենց հայրենիքը պաշտպանող դիմադրության մարտիկներ են։ Նրա խոսքով՝ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել, որ աշխարհը նույնպես ճանաչի այդ իրողությունը: Այդ մասին գրում է 1lurer.am-ը։
«Պաղեստինին բոլոր տեսակի տեսանելի ու անտեսանելի մարդասիրական աջակցություն ցուցաբերելով՝ Թուրքիան կշարունակի մեկուսացնել Իսրայելին միջազգային ասպարեզում։ Բացի այդ, մենք քայլեր կձեռնարկենք Միջազգային դատարան ներկայացնելու Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որը դաժան վարվեց Գազայի ճնշված բնակչության հետ»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև հայտարարել է, որ Իսրայելը հիասթափություն կապրի, ինչպես Հայաստանը:
«Տարիներ շարունակ մեր հողերի մասին երազելուց հետո Հայաստանը դասեր քաղեց Ղարաբաղյան պատերազմից: Իսրայելի դեպքում էլ նույնը կլինի: Քանի դեռ մենք միասնական ենք, մեզ ոչ ոք չի կոտրի։ Ուստի, ուժեղ և ժամանակակից բանակն այսօր հրամայական է»,- ասել է էրդողանը։