15/11/2023 22:51
Իրանի զսպվածությունը որպես թուլության նշան դիտարկելը մեծ սխալ է․ ՌԴ ԱԳՆ
Մեծ սխալ կլինի պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում Իրանի և այլ երկրների զսպվածությունը որպես «կանաչ լույս» դիտարկելը՝ Գազայում ցանկացած տիպի գործողություն իրականացնելու համար, RT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։
«Տարածաշրջանում լայնածավալ պատերազմի ցանկություն Իրանի կամ որևէ այլ երկրի կողմից ես չեմ տեսնում։ Խնդիրն այն է, որ եթե այդ զսպվածությունը դիտարկվի (Իսրայելի կողմից-խմբ․) որպես թուլության նշան, որպես կանաչ լույս՝ Գազայում մտքներով անցած ցանկացած գործողություն անելու համար, ապա դա մեծ սխալ կլինի»,- ասել է Լավրովը։