15/11/2023 12:58
ԼՂ-ից Հայաստան՝ փրկության հույս, կարոտի ճիչ. բռնի տեղահանված ընտանիքը 3 ծնողազուրկ երեխա է մեծացնում
«Անունս Սուսաննա ա, բայց խորթ անունս Լաուրա ա, Լաուրա են ասում: Ես լյավըմ, մատաղ ըլնիմ, լյավըմ, տյուք հունց եք»,- «Արմենպրես»-ի լրագրողական խմբին դիմավորելով Հրազդանի իրենց կացարանի դռների մոտ՝ ներկայանում ու իրեն ուղղված՝ «ո՞նց եք» հարցին պատասխանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժպտադեմ 82-ամյա տատիկը՝ Սուսաննա Գաբրիելյանը։
Գաբրիելյանները Ստեփանակերտից 78 կմ հեռավորության վրա գտնվող Ճարտար քաղաքից են։ Տիկին Լաուրան կսկիծով պատմում է՝ թողել ու դուրս է եկել այն քաղաքից, որտեղ ծնվել, ամուսնացել, տուն ու տեղ է դրել, 5 զավակ ունեցել.
«Տներ, բախչա, բոստան ունիմ, ծառուտ ունիմ, կառալյոկը հինա տափերը նստած, ճղները կոտրատել ա՝ միչա վերա կալել․․․ Տեհենց թողալ ենք ու եկալ․․․ Ով ոնց կարեցալա, տյուս ա եկալ, մինն ավտոբուսովը, մինը՝ մաշինովը»։
«3 խոխա են, մենք ենք պահալ-մեծացրալ, համ տղասա մահացել, համ հարսս։ Կուճուրը տարի ու կեսական ա էլալ, որ մերը մահացել ա, երբ 8 տարեկան էր՝ հերը մահացավ։ Աղջիկ ա, ինձ շատ ա օգնում»,- հուզմունքով պատմեց 82-ամյա կինը, ով տուն ու տեղից զատ հայրենի Ճարտարում է թողել նաև ամուսնու, որդու ու հարսի շիրիմները:
Ի պատասխան հարցին, թե Լեռնային Ղարաբաղում իր ունեցվածքից ինչ է կարողացել իր հետ բերել, 51-ամյա տղամարդը ցույց է տալիս հագի սպորտային համազգեստն ու ասում. «Սա, ուրիշ ոչ մի բան»:
Հայրենի քաղաք վերադառնալու ու ադրբեջանցու հետ կողք-կողքի ապրելու հնարավորություն տիկին Լաուրան չի տեսնում։ Նկատում է՝ թշնամին ձեռագիրը չի փոխել, անգամ գաղթի ճանապարհին նույն ձեռագրով է ներկայացել․
«Էհհհ, ինչ գնալ, շատ տիժեր (խմբ. դժվար) պեն ա իլալ, թուրքերը ավտոբուս նի տյառան (խմբ.- լցվեցին) հայերը կտողտղային (խմբ. դողդողում էին), մինի պոռտման էին վեր ունում, մինի ձեռից՝ ոսկի ու գումար, ասում էին՝ ձեն հանեք, կոկորդներդ կկտրեմ։ Թուրքի դրոշը մեր Ճարտարում մեհենգի (խմբ.՝ հիմա) դրածա․․․ Պատկերացրու, սաղ Ղարաբաղ թուրքերը նստին… շատ տիժեր պեն ա»…
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։