15/11/2023 11:23
ԱՄՆ-ն, Իսրայելը և ԵՄ-ն են մեղավոր այն ամենում, ինչ տեղի ունեցավ Արցախում. Լուիս Մորենո Օկամպո. Alpha News (Տեսանյութ)
Ալիևը ինչ-որ բան անելուց առաջ նախ փորձում է հասկանալ, թե ինչպիսին կլինի արձագանքը: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
«Ալիևը նախ փորձում է հասկանալու, թե ինչպիսին կլինի արձագանքը։ Տեսեք, թե ինչ եղավ Լաչինի միջանցքում։ Սկզբից նա ուղարկում է, ինչպես ինքն է անվանում, էկոակտիվիստների, որ Ադրբեջանի կառավարության անդամներ չեն, հետո նա անվտանգության ուժեր է այնտեղ տեղակայում՝ մասնակի շրջափակելով Լաչինի միջանցքը, այնուհետև էսկալացնում է շրջափակումը։ Նա տեսավ, որ ոչինչ չպատահեց։ Այո՛, որոշ երկրների ղեկավարներ զանգեցին նրան, բայց ոչինչ չպատահեց։ Նա հիմար չէ, նա ստուգում է նրանց ռեակցիան», - ասել է Օկամպոն։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն, Իսրայելը, ԵՄ-ն են մեղավոր այն ամենում, ինչ տեղի ունեցավ Արցախում, քանի որ Ադրբեջանին թույլ են տվել դա անել:
«Սխալը մյուս երկրներինն է՝ այդ թվում ԱՄՆ-ինը, Իսրայելինը, ԵՄ-ինը, որ թույլ են տալիս նրան անել դա։ Այդ պատճառով ինձ համար կարևոր է հասկանալ՝ ինչ է պատահել, երբ էթնիկ զտումն անվանում ենք ցեղասպանություն։ Այն իր մասշտաբներով նման չէ հոլոքոստին կամ Հայոց ցեղասպանությանը, բայց այն, միևնույն է, ցեղասպանություն է, ինչպես Համասի հարձակումը Իսրայելի վրա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։