15/11/2023 15:34
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ավելի քան 1982 պայուսակ և գրենական պիտույք է տրամադրել փախստական դպրոցականներին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ավելի քան 1982 պայուսակ և գրենական պիտույք է տրամադրել Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հաստատված տարրական, միջին և ավագ դպրոցականներին:
«Փախստական աղջիկների և տղաների կրթությունը տուժել է տեղահանման և ռազմական գործողությունների հետևանքով առաջացած դադարների պատճառով: Պետք է վճռական ջանքեր գործադրել, որպեսզի Հայաստան ժամանած բոլոր երեխաները դպրոց հաճախեն և տարբեր կրթական ծրագրեր պետք է իրականացնել՝ օգնելու նրանց լրացնել բոլոր կրթական բացերը», - ֆեյբուքի իր էջում գրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։