15/11/2023 15:48
Միայն անունն է դատարան, որոշումները գրված են նախապես և բացառապես քաղաքական հիմք ունեն․ Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Իշխանությունն ամեն տարի հայտարարում է, որ գնում է խաղաղության ճանապարհով, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ մի տարի դրան ասում են «խաղաղության դարաշրջան», մի տարի՝ «խաղաղության խաչմերուկ»։
«Բայց փաստը ո՞րն է․ հայրենազրկում, Արցախի հանձնում, ՀՀ-ի տարբեր բնակավայրերը թշնամուն փոխանցել,․․․ Եթե առաջնորդվենք, այն հայտարարությամբ, որն իշխանությունն է հնչեցնում, բնականաբար, կապրենք այլ իրականության մեջ։
Փաստն այն է, նաև Մալյանի գործը հստակ ցույց է տալիս, որ միայն անունն է դատարան, կամ՝ դատավոր, քննիչ։ Նախապես գրված են որոշումներ, դրանք ունեն բացառապես քաղաքական հիմք», - նշեց նա՝ անդրադառնալով նաև ձերբակալություններին։
Մանրամասն՝ տեսանյութում։