15/11/2023 14:16
Սորոսական երազանք է. ստոր հատկություններով մարդկանց պետք է պաշտպանել, որպեսզի իրենց թույնը տարածեն. Աթանեսյան (Տեսանյութ)
Մեկնարկել են հասարակական գործիչ Նարեկ Մալյանի գործով դատական լսումները։ Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պանդեմիայի ժամանակ սորոսականներն ու ՔՊ-ականները որոշեցին մի քրեական հոդված ստեղծել, որպեսզի Նարեկի նման մարդկանց փորձեն լռեցնել։
«Մենք ականատես ենք լինում դասական քաղաքական հետապնդման։ Սա խայտառակություն է, քաղաքական հաշվեհարդար։ Գործող իշխանությունը, քանի որ հասկանում է, որ գործել է ազգային դավաճանություն և բերել է մեզ ազգային աղետ, բոլոր կարմիր գծերն անցել է, պետք է փորձի բոլորին լռեցնել։ Ինչ վերաբերում է քրեական օրենսգրքում տեղ գտած նորմին, ապա այն խայտառակություն է։ Սորոսական երազանք է. ստոր հատկություններով մարդկանց պետք է պաշտպանել, որպեսզի իրենց թույնը տարածեն հասարակության մեջ», - ասաց Աթանեսյանը։