15/11/2023 10:18
2024 թվականին կառավարությունը թիրախավորում է 7 տոկոս տնտեսական աճ. Ֆինանսների նախարար
2023 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է կառավարության թիրախավորած 7 տոկոսի շրջանակներում, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը։
2024 թվականին ևս կառավարությունը թիրախավորում է 7 տոկոս տնտեսական աճ ու հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով։
«Դրա արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ», - նշեց նախարարը։
Նա ասաց, թե 2024 թվականին ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 միլիարդ դրամ, որից կապիտալ ծախսերը կկազմեն 695 միլիարդ դրամ։