15/11/2023 16:57
Պատգամավորները զրկված են Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթին ծանոթանալու հնարավորությունից․ Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց, որ պատգամավորները զրկված են Ադրբեջանի հետ հայեցակարգային ռազմավարական փաստաթղթին ծանոթանալու հնարավորությունից։
Ըստ նրա՝ ԱԳՆ հարցում է ուղարկվել երեք ընդդիմադիր պատգամավորների անունից, այդ թվում՝ իր՝ հոկտեմբերի 11-ին և 24-ին։
«Առաջին գրությամբ դիմել էինք ԱԳՆ-ին և հստակ պահանջել ծանոթանալ Փաշինյանի արտահայատած, իբր, հայեցակարգային ռազմավարական փաստաթղթին, որը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրելուն, որից խուսանավել է պատասխանել Արարատ Միրզոյանը։ Մյուսով պահանջել էինք ծանոթանալ այն առաջարկներին, որոնք ներկայացրել էր Ադրբեջանը։ Մի ամիս է անցել, երկու հարցումին էլ պատասխան չի եղել, և պատգամավորները զրկված են այդ փաստաղթին ծանոթանալու հնարավորությունից»,-ասաց նա։