15/11/2023 17:31
Միշտ ուրիշներն են մեր աշխարհագրական դիրքը որոշել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Բանակն ու Զինված ուժերը շատ կարևոր են անվտանգության համար, բայց աշխարհում մեկ-երկու, գուցե երեք երկրներ կան, որոնք բանակի շնորհիվ կարող են իրենց անվտանգությունն ապահովել, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ խաղաղության օրակարգն ու «Խաղաղության խաչմերուկ»-ը անվտանգության մասին են:
«Անվտանգության այն մոդելը, որը մենք կիրառել ենք ու որի արդյունքում պրոբլեմներ ենք ունեցել, գիտե՞ք՝ որն է` աջ ենք պտտվել` մատ ենք թափ տվել, ձախ ենք պտտվել` մատ ենք թափ տվել, ուղիղ ենք նայել` մատ ենք թափ տվել, շրջվել ենք` մատ ենք թափ տվել, մեզ հարցրել են` ինչի՞ հաշվին ենք մատ թափ տալիս, ասել ենք` ո՞նց, չգիտե՞ք` ով է մեր մեջքին կանգնած: Հետո, երբ պահը եկել է, որ պետք է դա արտահայտվեր, ասել են` զանգի ենք սպասում, չենք կարող ոչ մի բան ասել: Այս ընկալման փոփոխությունը շատ կարևոր է», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ անվտանգություն ապահվոում են տնտեսությունով, մշակույթով, կոմունիկացիաներով, փոխադարձ կախվածություններով, ու «Խաղաղության խաչմերուկ»-ը դրա մասին է:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեր փոխարեն միշտ ուրիշներն են մեր աշխարհագրական դիրքը որոշել: