16/11/2023 18:42
Արմեն Աշոտյանը չի էլ կարևորում դատական պրոցեսը, որովհետև լավ գիտի այս իշխանության իրական դեմքն ու նրանց ծառայող «գերազանցիկներին»․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՀՀԿ փոխնխագահ Արմեն Աշոտյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշմանը։
«Սրանց համար կալանքի կիրառումն ու մարդկանց ճակատագրերի հետ խաղալը սովորական աշխատանքային առօրյա է դարձել:
Վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվել է և նրա նկատմամբ կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։
Այսօր Արմենի հետ հանդիպել ենք, երկար զրուցել: Այնպես չէր, որ առանձնապես ակնկալիք ուներ, նույնիսկ չէր էլ կարևորում պրոցեսը, որովհետև լավ գիտի այս իշխանության իրական դեմքն ու դրանց ծառայող «գերազանցիկներին»»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: