16/11/2023 12:15
Սամվել Շահրամանյանը և Ջալալ Հարությունյանը հրավիրվել են ԱԺ քննիչ հանձնաժողով, շատ կարևոր է նրանց լսելը. Անդրանիկ Քոչարյան
Այսօր առավոտյան խոսել եմ Ջալալ Հարությունյանի հետ, այնտեղ մի փոքր իրավական խնդիր կա, եթե դա էլ լուծվի, կարծում եմ՝ նա էլ կկարողանա մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Չներկայանալու դեպքում քննիչ հանձնաժողովը ոչինչ չի կարող անել։ Բայց այն օրենսդրական նախաձեռնությունը, որ մենք պատրաստել ենք, ապագայում քննիչ հանձնաժողովներին կտա հնարավորություն, որ իր կողմից հրավիրյալները չունենան հնարավորություն չներկայանալու նիստերին»,-ասաց Քոչարյանը։
Նա նշեց նաև, թե ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրվել է նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Շատ կարևոր է և՛ պարոն Շահրամանյանին, և՛ պարոն Հարությունին քննիչ հանձնաժողովում լսելը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։