16/11/2023 19:50
ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության ծավալն աճել է․ ԵՏՀ
ԵԱՏՄ երկրների արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,5%-ով և գերազանցել 1 տրիլիոն դոլարը, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
«ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունը 9 ամսվա ընթացքում, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, աճել է 3,5%-ով և կազմել ավելի քան 1 տրիլիոն դոլար։ Շինարարության ծավալն ավելացել է 9%-ով և կազմել մոտ 135 մլրդ դոլար»,- ասել է նա։
Մալկինայի հրապարակած տվյալների համաձայն՝ հիմնական կապիտալում կատարված ներդրումները 2023 թվականի առաջին կիսամյակում հասել են գրեթե 173 միլիարդ դոլարի, 8%-ից ավելի աճ է արձանագրվել։