16/11/2023 14:13
Երուսաղեմի հայերից տեղի ոստիկանությունը պահանջել է ազատել «Կովերի պարտեզի» վիճելի տարածքը
Երուսաղեմի հայերից տեղի ոստիկանությունը պահանջել է ազատել «Կովերի պարտեզի» տարածքը՝ մեղադրելով նրանց գույքի յուրացման մեջ։ X-ի իր էջում տեղեկացրել է Դանիել Սեյդմանը՝ գրելով, որ հայ համայնքն ընդդիմանում է։
«Ոստիկանությունը կատարում է հայկական թաղամասի վերաբնակիչների հրամանները. պահանջում է, որ բնակիչները ազատեն տարածքը, իսկ պաշարողները՝ տիրանան», - գրել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ից հայերի մի մեծ խումբ, պատրիարքարանի հետ համագործակցելով, հերթապահություն է իրականացնում «Կովերի պարտեզի» տարածքում և ի նշան բողոքի՝ մեքենաներով և պարիսպներով փակել են պատի մուտքը՝ կանխելու տարածքում հետագա անօրինական շինարարությունը: