16/11/2023 20:02
«Մեզ ցուցաբերվող օգնությունը կարող է կրճատվել, ափսոս»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ափսոսանք է հայտնել, որ Արևմուտքի օգնությունը Կիևին կարող է կրճատվել՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։
«Մենք հասկանում ենք, որ մերձավորարևելյան ճգնաժամի պատճառով աշխարհի աջակցությունը Ուկրաինային կարող է նվազել։ Ափսոս»,- ասել է Զելենսկին՝ Մեծ Բրիտանիայի նորանշանակ ԱԳ նախագահ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Կիևում։
Զելենսկին կանխատեսել է նաև, որ նոր համաշխարհային ճգնաժամեր կարող են առաջանալ։
«Կարծում եմ՝ սա վերջին ճգնաժամը չէ, որը կլինի աշխարհում, Եվրոպայում»,- ասել է նա։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, թե իրենք հավատում են Արևմուտքի հավաստիացումներին, որ Կիևին ռազմական օգնությունը շարունակական կլինի՝ չնայած Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին։ «Հավատում ենք մեր գործընկերներին»,- այս առնչությամբ ասել էր Զելենսկին։