16/11/2023 16:39
ԼՂ-ից տեղահանված ընտանիքներում տաք ծածկոցների կարիք շատ կա. Յունիսեֆը փորձում է հոգալ ընտանիքների առաջնային կարիքները (Լուսանկարներ)
Քնարը ամուսնու և երկու երեխաների՝ Նարեի ու Սլավիկի հետ ժամանակավոր հաստատվել է Աբովյան քաղաքում. ֆեյսբուքյան էջում գրել է Յունիսեֆ Հայաստանը։
«Նշում է, որ տաք ծածկոցների կարիք շատ կա, քանի որ ընտանիքում բոլորին մեկ հատը չի բավարարում, հատկապես, երբ երեկոներն արդեն բավականին սառն են: Նշում է, որ ամեն ինչի կարիք էլ կա, թեև ամենաշատը մշտական բնակության վայր գտնելու կարիք ունեն: Տրամադրելով առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիգիենայի փաթեթներ, տաք ծածկոցներ, սննդի փաթեթներ և այլ պարագաներ, մենք փորձում ենք հոգալ փախստական ընտանիքների առաջնային կարիքները», - գրում է միջազգային կազմակերպությունը։