16/11/2023 22:42
Լիտվայում քննարկում են՝ ինչ անել, որ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին գտնվող անցակետերը փակելու դեպքում տնտեսությունը չտուժի
Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին գտնվող լիտվական անցակետերը փակելու հարցը դիտարկվում է, բայց առաջին հերթին անհրաժեշտ է գնահատել դրա տնտեսական կողմը, լրագրողների հետ զրույցում ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
«Այդ հարցը երկու բաղկացուցիչ ունի․ անվտանգություն և տնտեսություն։ Մի կողմից անհրաժեշտ է, որ մեր տնտեսությունը չտուժի, մյուս կողմից էլ անհրաժետ է ապահովել պետության ու նրա քաղաքացիների անվտանգությունը»,- ասել է Նաուսեդան։
Նա հավելել է, որ հարցն իրենց համար արդիական է մնում, քանի որ Լիտվան գտնվում է «ոչ բարեկամական երկրների հարևանությամբ և նրանց հետ բավականին երկար ձգվող սահման ունի», ուստի իրենք կքննարկեն՝ ինչպես լուծել այդ խնդիրը։