16/11/2023 20:53
Ամերիկացիները փորձեր են անում՝ օգտագործելով սլավոնացիների կենսանյութերը․ Պատրուշև
Միացյալ Նահանգները լաբորատորիաների ցանց է տեղակայել Ռուսաստանի շուրջ, որտեղ նրանք փորձարկումներ են անցկացնում սլավոնացիների կենսանյութերով, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Ուկրաինայի և Ռուսաստանին սահմանակից այլ պետությունների տարածքում Վաշինգտոնը լաբորատորիաների ցանց է հիմնել, որտեղ ռազմակենսաբանական հետազոտություններ ու փորձարկումներ են անցկացնում՝ օգտագործելով կենսանյութեր՝ վերցված այդ թվում սլավոնական ազգերի ներկայացուցիչներից»,- ասել է Պատրուշևը։
Նրա խոսքով՝ ամերիկացիների գործողությունները ստեղծում են լուրջ կենսաբանական սպառնալիքներ, ուստի անհրաժեշտ է գործնական քայլեր իրականացնել՝ դրանց չեզոքացման ուղղությամբ։