16/11/2023 21:13
Վրաստանի խորհրդարանի փոխնախագահին զրկել են մանդատից՝ Զուրաբիշվիլիի իմփիչմենթի քվեարկությանը չմասնակցելու համար
Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Դավիդ Սերգեենկոյին զրկել են մանդատից՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի քվեարկությանը չմասնակցելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Կողմ են 78-ը, դեմ՝ 2-ը։ Որոշումն ընդունված է։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Դավիդին խորհրդարանում կատարած գործունեության համար և հաջողություն ենք մաղթում նրան»,- ամփոփելով քվեարկության արդյունքները՝ ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Դավիդ Սերգեենկոն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից է, Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի քվեարկությանը նրանից բացի, չի մասնակցել նաև իշխող կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Թենգիզ Շարմանաշվիլին։ Շարմանաշվիլիի քաղաքական հետագա ճակատագրի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։