16/11/2023 12:22
Հայաստանում աղքատության մակարդակը 2024 թվականին կշարունակի նվազել․ Նախարար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2024 թվականին ծայրահեղ աղքատության հաղթահարման ուղղությամբ տարբեր աշխատանքներ է իրականացնելու։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։
«Կարող եմ ասել, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության նվազում 2022 թվականի ցուցանիշներում։ Եվ այս միտումը՝ ի հեճուկս մի շարք կանխատեսումների, կշարունակվի 2024 թվականին», - ասաց Մկրտչյանը։