16/11/2023 15:04
Հայաստանում կոռուպցիան դեռևս բացառված չէ. Անահիտ Ավանեսյան
Հայաստանում կոռուպցիան դեռևս բացառված չէ, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ցավոք սրտի, կան նաև անպատշաճ վարքագծեր, որոնք պետք է ուղղվեն, և դրա շրջանակներում այսօր վարչապետն էլ ընդգծեց, որ պետք է շատ ավելի խստորեն և անհանդուրժողական լինել», - նշեց նա։
Ի պատասխան դիտարկմանը, որ եթե կան կոռուպցիոն դրսևորումներ, դա նաև համակարգի ղեկավարի խնդիրն է՝ Ավանեսյանը հորդորեց առողջապահական համակարգի վերաբերյալ գնահատականը կոնկրետ մեկ դեպքով չտալ:
«Համակարգն աշխատում է, զարգանում է, կոնկրետ հեղափոխական փոփոխություններ են արվում, որոնք նպաստում են մեր բնակչության առողջության ցուցանիշների բարելավմանը, մայրական մահացության տոկոսի իջեցմանը: Սրանք թվային գնահատականներ են, որոնք ցույց են տալիս համակարգի զարգացումը», - հավելեց Ավանեսյանը։