16/11/2023 09:52
«Փաստ». Ալավերդի համայնքում կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրությունն
«Փաստ» թերթը գրում է․ «Մեր ունեցած տեղեկություններով, Ալավերդի համայնքում, կարծես թե, կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ։ Բանն այն է, որ սեպտեմբերից սկսած համայնքում տեղի չեն ունեերնում ավագանու նիստերը, ինչի պատճառը ավագանու՝ «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած անդամներից մեկն է։
Ի դեպ, երեկ ևս տեղի չի ունեցել ավագանու հերթական նիստը, և եթե դեկտեմբերին էլ նախատեսվող վերջին նիստը տեղի չունենա, ապա կառավարությունը, ըստ ամենայնի, կդադարեցնի ավագանու լիազորությունները և կնշանակի արտահերթ ընտրություններ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի տեղի ունեցած ընտրությունների արդյունքում համայնքի կառավարումը ստանձնել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը (13 մանդատ), որին միացել է նաև Հայ ազգային կոնգրեսը (1 մանդատ)»։