16/11/2023 11:50
1996 թվականից ի վեր՝ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել. գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց. Նիկոլ Փաշինյան
Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլևս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դետեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի «կոնսեսնուս-1»-ին միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում ու ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է ու անպայման լինելու է ու մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մի նպատակ ունեին՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա։ Նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել՝ Հայաստանի պետական զարգացումը թույլ չտալու համար, թույլ չտալ որևէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչև նրա լուծման պահին հնարավոր չլինի լուծել նաև Հայաստանի հարցն այնպես, որ դե ֆակտո կամ դե յուրե ՀՀ-ն դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե 1996 թվականից ի վեր՝ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել։ «Գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց», - նշեց վարչապեը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հենց հիմա Հայաստանում տեղի է ունենում մտածողության փոփոխություն, հայրենասիրության ծայրագավառային կամ սովետական մոդելին փոխարինելու է գալիս հայրենասիրության պետական մոդելը։