16/11/2023 19:26
Նուբարաշենի խճուղում քարով խփել և վնասել են ուղևորների տեղափոխող ավտոբուսի ապակին․ Կասկածյալն օտարերկրացի է
Shamshyan.com-ի տեղեկություններով` Երևանում հերթական անգամ վնասել են Zhongtong մակնիշի ավտոբուսը:
Նոյեմբերի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արման Խ.-ն, ով հայտնել է, որ ինքը աշխատում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում և որ երբ Նուբարաշենի խճուղում վարելիս է եղել ավտոբուսը, որի մեջ եղել են ուղևորներ, անհայտ անձը քարով հարվածել և վնասել է տրանսպորտային միջոցի ապակին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Սինգ Հարմադինն է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: