16/11/2023 09:53
«Հրապարակ»․ Մենք չենք կարող թույլ տալ, որ տարածաշրջանը ցնցվի ևս մեկ պատերազմից․ ԱՄՆ կոնգրեսական
«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱՄՆ Կոնգրեսի անդամ Թոմ Քինը «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումների ժամանակ ասել է.
«Մենք չենք կարող թույլ տալ, որ տարածաշրջանը ցնցվի ևս մեկ պատերազմից՝ հաշվի առնելով աշխարհում ընթացող հակամարտությունները: Ես խորապես հիասթափված եմ, որ Բաքուն դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու փոխարեն ընտրեց տարածաշրջանն ուժով գրավելու ճանապարհը: Դա միայն խորացրել է երկու կողմերի միջև անվստահությունը: Կցանկանայի լսել, թե այսօրվա զեկուցողներն ինչպես են նախագահ Ալիևին հասցնում այն ուղերձը, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ուժի կիրառումը, ներառյալ՝ Սյունիքի մարզը, բացարձակապես անընդունելի կլինի»»։