16/11/2023 22:56
ՌԴ անվտանգության խորհուրդն զգուշացրել է նոր՝ նախկինում անհայտ հիվանդությունների, համավարակների առաջացման վտանգի մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է՝ Վաշինգտոնի գործողությունների պատճառով մեծացել է նոր համաճարակների և համավարակների, նոր կենսաբանական սպառնալիքների առաջացման ռիսկը։
«Պոտենցիալ ռիսկերն ու սպառնալիքները պայմանավորված են առաջին հերթին Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ռազմակենսաբանական գործունեությամբ՝ ծավալվող այդ թվում Ուկրաինայի տարածքում, ինչպես նաև ներքին և արտաքին վտանգավոր կենսաբանական գործոնների զանգվածային դրսևորումներով, որոնք կարող են հանգեցնել նոր, նախկինում անհայտ հիվանդությունների, համաճարակների և համավարակների առաջացմանը»,- ասել է Պատրուշևը։